«Հրապարակ». Պուտինն ապրիլի 24-ին Երևան գալու մասին վաղ է հայտարարել, որ պարզեցում մտցնի խնդրի մեջ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 29-30-ը Հայաստան կժամանի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Ռուսական կողմն այնպես է անում, որ ռուս պաշտոնյաների կուտակում չլինի ապրիլի 24-ին, քանզի նրանք «բոլորը» փորձում են պատշաճ ուշադրության արժանացնել Եղեռնի 100-ամյակը: Ի դեպ, հայկական կողմի համար փոքր-ինչ անակնկալ է եղել Հայաստան գալու Պուտինի այդքան վաղ հայտարարությունը:
Բանն այն է, որ թուրքական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի ապրիլի 24-ին Պուտինը գնա Թուրքիա' մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությանը, ինչն էլ հաղթաթուղթը կլիներ ընդդեմ ցեղասպանության: Պուտինյան ադմինիստրացիան Երևան գալու մասին վաղ է հայտարարել, որ պարզեցում մտցնի խնդրի մեջ և Հայաստանում շահարկումների տեղիք չտա:
Բանն այն է, որ եթե Պուտինը որոշեր գնալ Թուրքիա, մեծ թվով բարձրաստիճան եվրոպացիներ էին ժամանելու Հայաստան' ցուցանելու, որ Հայաստանը «եվրոպական տարածք» է, և դժվար պահին Ռուսաստանը նրա կողքին չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից