Կրեմլը քննարկում է Հայաստան Պուտինի այցի ժամկետների հարցը. Պեսկով
Հայաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է Հայաստան ժամանի ապրիլի 20-ից հետո: Տեղեկությունն այն մասին, որ նման այցի ժամկետների շուրջ աշխատանք է տարվում, լրագրողներին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այցի հարցն իսկապես օրակարգում է: Այն պատրաստվում է և քննարկվում»,- նշել է Պեսկովը:
«Երբ ամսաթիվը որոշվի և հաստատվի, մենք այդ մասին կհայտնենք»,- խոստացել է երկրի նախագահի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումում, հայտնել է, որ Պուտինը հնարավոր է Երևան ժամանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից