Ֆիլիպիններում ՀՀ դեսպանը երկրի փոխնախագահին է ներկայացրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները
Արտաքին Քաղաքական
Ֆիլիպիններում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հանոյ) Ռաիսա Վարդանյանին մարտի 19-ին ընդունել է Ֆիլիպինների փոխնախագահ Ջեջոմառ Բինեյը: Դեսպան Վարդանյանը փոխնախագահ Բինեյին է փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Վարդանյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը և ընդգծել, որ Հայաստանն առաջիկայում խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու մեծ ներուժ ունի, ուստի, շահագրգռված է Ֆիլիպինների հետ սերտ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությամբ:
Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առանձնակի կարևորվել է գիտության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Դեսպան Վարդանյանը Ջեջոմառ Բինեյի խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու տեղեկացրել, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցային գործընթացին, ինչն ուղեկցվում է շփման գծում սադրիչ գործողությունների իրականացմամբ և հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներով:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ դեսպան Վարդանյանը ներկայացրել է այդ կապակցությամբ նախատեսվող միջոցառումները, դրան ց էությունն ու բովանդակությունը:
Քննարկվել են տարածաշրջանային արդի խնդիրներ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)