Ֆրանսիայում նկարահանվել է աշխարհում առաջին կինոֆիլմի ռեմեյքը
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսիայում ստեղծվել է Լյումիեր եղբայրների «Բանվորների դուրս գալը ֆաբրիկայից» ֆիլմի ռեմեյքն՝ ի պատիվ աշխարհում այդ առաջին կինոժապավենի 120-ամյակի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նկարահանումները տեղի են ունեցել կինեմատոգրաֆի հիմնադիրների հայրենի քաղաքում՝ Լիոնում: Դրանցում զբաղված է եղել 3 հազար մարդ: 2015 թվականի տարբե րակն, ինչպես և բնօրինակ կինոնկարը տևում է ընդամենը 50 վայկյան:
Նկարահանումները տեղի են ունեցել Լյումիեր եղբայրների ինստիտուտի շենքերից մեկի մուտքի մոտ, ինստիտուտ, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Ստեղծվել են մի քանի տարբերակներ, յուրաքանչյուրին մասնակցել է 200-ից ոչ ավելի մարդ:
1895 թվականի մարտի 19-ին Լուի և Օգյուստ Լյումիերները նկարել են իրենց պատկանող ֆաբրիկայից դուրս եկող բանվորների լուսանկարները և կինոժապավենները: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս տարի Լյումիեր եղբայրների կինոստեղծագործության 120-ամյակի շրջանակներում մարտի 27-ին Փարիզում կբացվի նրանց նվիրված մեծ ցուցահանդես:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)