Երևանում շինաշխատանքների ժամանակ վերամբարձ կռունկի սլաքն ընկել է շենքի տանիքին. թարմացված (լուսանկարներ)
Լուսանկարներ
Մարտի 20-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 61 հասցեում կառուցվող շենքի շինարարական աշխատանքներն իրականացնելիս վերամբարձ կռունկը խափանվել է և սլաքը ինքնաբերաբար մոտեցել և հարվածել է թիվ 70 շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի պատին. տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)