Մոսկվան բաց տեքստով սպառնում է Կիևին․ շքերթը խանգարեք՝ կհարվածենք մայրաքաղաքին (տեռսանյութ) Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում ՀՀ-ին առանց ՌԴ․ ՔՊ-ական Տավրոս Սափեյանին կպատժե՞ն (տեսանյութ) Զբոսաշրջիկների վրա ամենամեծ տպավորությունը թողնում են մարդիկ. վարչապետ Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից. «Փաստ» 

Թուրքիան հայ-թուրքական գործընթացում նախապայման է դիտում ԼՂՀ հարցի ադրբեջանպաստ հանգուցալուծումը. Աղվան Վարդանյան

Քաղաքական

Ներկայացնում ենք այսօր՝ մարտի 20-ին, Հայաստան-ԵՄ հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը՝ «Հայ-թուրքական հարաբերություններ» թեմայով.

«Մինչև թեմային անցնելը, ասեմ, որ ես Հայաստանի խորհրդարանում ներկայացնում եմ ընդդիմադիր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի համար իմ երկրի անկախությունը, հնարավոր առավելագույն ինքնիշխանությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են, որը համոզված է՝ քաղաքակրթական, հոգևոր-մշակութային առումով մենք Եվրոպայի մաս ենք, և որի ծրագրային նպատակներից է Եվրոպական արժեչափերին համապատասխանող պետություն կառուցելը:

Հիմա բուն թեման: Բայց նախ հարց՝ ինչո՞ւ են ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները քննարկվում ԵՄ-Հայաստան համատեքստում: Հայաստան-Վրաստանը չեն քննարկվում, Հայաստան-Իրանը, նույնիսկ՝ Հայաստան-Ռուսաստանը չեն քննարկվում: Բայց Հայաստան-Թուրքիան քննարկվում են: Բնական է, չէ՞, որ այստեղ լրջագույն խնդիրներ գոյություն ունեն, որոնք անհնար է շրջանցել, և որոնք ուղղակիորեն առնչվում են ոչ միայն Հայաստանի զարգացման հնարավորություններին, ոչ միայն անվտանգությանը, այլև լինելիությանն ու հեռանկարին ընդհանրապես: Ահա թե ինչու այդ հարցը մշտապես մեր օրակարգում է: Եվ ես ուզում եմ, որ խնդրի հանդեպ այստեղ ձևավորվող մոտեցումները այդ խորությունն ու պատասխանատվությունը ունենան:

Հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք առանձնացնել հայ-թուրքական հարաբերություներում առկա երեք խնդիր և դրանց հանդեպ մեր մոտեցումները:

Առաջինը Ցեղասպանության բաց օրակարգն է: Թուրքիան առայսօր հրաժարվում է առերեսվել իր պատմությանը, Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին, պետական հատուկ ծրագրով, ձգտում է թույլ չտալ, որ միջազգային հանրությունը վերջնականապես ճանաչի ու դատապարտի այն: Մեր մոտեցումը շատ հստակ է՝ Ցեղասպանության միջազգային համընդհանուր և մասնավորապես Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման և ապագայում նման ոճիրների կանխարգելման առումով: Երկու երկրների միջև իսկապես բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել, եթե հայ ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ քայլեր կատարվեն: Մենք նաև գտնում ենք, որ անցյալի հետ ճշմարիտ առերեսումը անհրաժեշտ է հենց թուրք ժողովրդին՝ իր ինքնության հետ հաշտ ապրելու համար: Այլ ժողովուրդներ գնացել են այդ ճանապարհով և այսօր ազատ են:

Երկրորդ հիմնահարցը՝ Հայաստանի միակողմանի շրջափակումը: 21-րդ դարում, Եվրոպական խորհրդի անդամ, Եվրամիության հետ համագործակցող, Եվրամիությանն անդամակցելու հավակնություն ունեցող երկրի կողմից: Մենք, ցավոք, խուսափում ենք այս իրողության խիստ դատապարտումից: Մենք առավելագույնը չենք անում, որ Եվրոպայում փակ սահման չլինի, ինչը մեծագույն խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար: Բայց մենք զարմանում ու անակնկալի ենք գալիս, երբ Հայաստանն այլընտրանք չի ունենում:

Այս հարցին է ուղղակիորեն առնչվում հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը: Փաստ է՝ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել սահմանը: Մենք պատրաստ ենք: Մենք նաև հաստատում ենք այն, ինչ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման օրը՝ 2010թ. հոկտեմբերի 10-ին, ասել է ՀՀ նախագահը.

1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:

2. Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է սահմանների հարց:

3. Ստորագրված արձանագրությունները որևէ ձևով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ§:

Հենց սա էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա երրորդ խնդիրն է: Թուրքիան մեզ համար հիմնարար՝ ազգային-պետական նշանակության Ղարաբաղյան խնդրում բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, հայ-թուրքական գործընթացում նախապայման է դիտում ԼՂՀ հարցի ադրբեջանպաստ հանգուցալուծումը: Այստեղից էլ բխում է Թուրքիայի՝ Հայաստանին տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային, էներգետիկ ծրագրերից մեկուսացնելու հետևողական քաղաքականությունը:

Նոր օսմանականությունից խոսող, հարևանների հետ զրո խնդիրներ խոստացող, բայց բոլորի հետ սուր հակասություններ ստեղծած Թուրքիան ակնհայտորեն չի կարող մեր տարածաշրջանում կայունացնող կամ միջնորդական դեր ունենալ: Եվ բնական է, որ Թուրքիայի նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահը, հինգուկես տարի անց, կատարեց առաջին քայլը՝ խորհրդարանից ետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները:

Հարգելի գործընկերներ,

Եվրոպան ստեղծել են մեծ մտածողները. ստեղծել են Ազատության, Արդարության, Ճշմարտության գաղափարներով ու քրիստոնեական սիրով: Այդ Եվրոպան հայության կողքին էր 1915-ի Ցեղասպանությունից հետո: Այդ Եվրոպան ամբողջովին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին էր 1988 թվականից հետո, երբ մենք մեր ազատության, անկախության և ինքնորոշման համար էինք պայքարում և Խորհրդային Միության կազմաքանդումը նախապատրաստում:

Այսօր Եվրոպան առավել պրագմատիկ է թվում՝ Թուրքիայի ազդեցությունն ու ճնշումը, Ադրբեջանի էներգետիկ կարողություններն է հաշվի առնում: Երբեմն շփոթվում են Աստվածաշնչյան հավերժական ու անցողիկ արժեքները: Մենք սա տեսնում ենք: Բայց զգույշ եղեք, որ անցողիկ շահերը չփոխարինեն մնայուն արժեքներին: Միայն հավերժական արժեքներին հավատարմությունն է երաշխավորելու մեր ընդհանուր ապագան: Մենք վստահ ենք՝ Հայաստանը ի վերջո լինելու է այդ մեծ մտածողների ստեղծած Եվրոպայում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոսկվան բաց տեքստով սպառնում է Կիևին․ շքերթը խանգարեք՝ կհարվածենք մայրաքաղաքին (տեռսանյութ)CNN. Հորմուզի նեղուցի մոտ գրեթե 1600 նավ է մնացելՈւրախ եմ գտնվել բարեփոխումների ու ժողովրդավարական զարգացման ուղին ընտրած Հայաստանում․ Լատվիայի նախագահՉինաստանում հայտարարել են՝ Ուկրաինան կարող է սնանկանալBloomberg. ԱՄՆ-ը կարող է սկսել նավթ արդյունահանել իր ռազմական բազաների տակԱնվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում ՀՀ-ին առանց ՌԴ․ ՔՊ-ական Տավրոս Սափեյանին կպատժե՞ն (տեսանյութ)Երեխայի սպանության գործով դատապարտված դայակը կմնա հոգեբուժարանում«Էն ժամանակ սենց հիմարություններ ասեիք, ձեզ քացու տակ կգցեին». Ավինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)Լիտվան պատրաստ է ականազերծման մասնագետներ ուղարկել Հորմուզի նեղուց«Յա՜», «կակայա՜, մի’ ընդհատեք». ավագանու նիստին իրավիճակը թեժացավ (տեսանյութ)Զբոսաշրջիկների վրա ամենամեծ տպավորությունը թողնում են մարդիկ. վարչապետ Նարեկ Կարապետյան, կպել ես՝ պետք է խաղաս․ շախմատի օրենք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել ԱԹՍ-ների պատճառովBloomberg. Ուիթքոֆը կարող է հանդիպել Ումերովի հետ այս շաբաթ Մայամիում19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակՄեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ ԿալոշյանըPNA. Մայիսի 5-ին Հորմուզի նեղուցում անօդաչու թռչող սարքը հարվածել է կոնտեյներատորային նավիIRNA. Իրանը պատրաստ է աջակցել առևտրային նավերին Հորմուզի նեղուցումՔեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին Կիրառվել է 90 կարգապահական տույժԼատվիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներԼիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 2712 մարդՍրբուհի Գալյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինWSJ. ԱՄՆ-ը պահանջում է Իրանից ուրանի հարստացման 20-ամյա մորատորիումԼիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը«Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումԱրժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»Շվեյցարիան հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները հյուրընկալելու իր պատրաստակամության մասինԱդրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկԷրեբունու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելCNN. Իրանը կարող է պատասխանել ԱՄՆ առաջարկին մայիսի 7-ինԵրկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ ԱշոտյանԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՎեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահինԱջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից. «Փաստ»Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Չհանձնվող կերպար է Դավիթ Իշխանյանը, ով իր խոսքն ու սկզբունքներն առաջ է տանում նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվելու պայմաններում. Աբրահամյան«Հրապարակ». Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ»Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»Տեքստը ոչ ոք չի տեսել. Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ»53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը. ԺողովուրդՔարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ»Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»
Ամենադիտված