Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Ես հասկացա, որ հասունացել եմ այնքան, որ կարող եմ դիպչել այդ երաժշտությանը. Տիգրան Համասյան (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Մարտի 24-ին երևանյան պրեմիերայով կմեկնարկի Տիգրան Համասյանի նոր՝ «Լոյս ի Լուսոյ» նախագիծը՝ 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունը նախատեսված դաշնամուրի և երգչախմբի համար։ Երգչախմբի հատվածը կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:

Համերգային ծրագիրը ներառում է բացառապես հոգևոր երգեր, հնչելու է 5-20-րդ դարերի հայ հոգևոր երաժշտություն՝ նոր մեկնաբանությամբ:

Կհնչեն Կոմիտասի, Շնորհալու, Նարեկացու և Մաշտոցի ստեղծագործությունները:

Երևանյան համերգից հետո Համասյանը կմեկնի համաշխարհային շրջագայության՝ 100 եկեղեցում հնչեցնելու հայկական հոգևոր երաժշտության իր նոր մշակումները:

«Բոլոր համերգները լինելու են նույն ծրագրով, սկզբում՝ Երևանում, հետո՝ երգչախմբի փոքր կազմով մեկնելու ենք Եվրոպա, մի քանի համերգից հետո կմեկնենք Բեյրութ, հույս ունեմ՝ հենց ապրիլի 24-ին: Մայիսին փոքր կազմով մեծ շրջագայություն ենք նախատեսել Եվրոպայում՝ Շվեցարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, հունիսին ծրագրվում է ուխտագնացություն Երևանից-Ստամբուլ: Հույս ունենք, որ Հայաստանի եկեղեցիներում կլինի տասը համերգ, բայց դա դեռ հստակեցված չէ, սպասում ենք: Երկու համերգ նախատեսված է Ջավախքում, որից հետո մենք համերգային ծրագիրը շարունակելու ենք Թուրքիայում. ունենալու ենք ութ համերգ հայկական հին եկեղեցիներում, բացի Պոլիսի եկեղեցուց. Պոլիսում համերգը կլինի հին բյուզանդական եկեղեցում՝ «Սուրբ Իռենի եկեղեցի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Համասյանը և նշեց, որ համերգները լինելու են այն քաղաքներում ու վայրերում, որտեղ Ցեղասպանությունից հետո սփռվել են հայերը:

Խոսելով Թոփիկյանի երգչախմբի հետ համագործակցության մտահղացման մասին՝ Համասյանը նշեց, որ նոր նախագծի համար փնտրում էր մաքուր երգեցողություն, ձայներ, որոնք «տաշված չէին կոնսերվատորիայում», ինչը գտավ տվյալ երգչախմբի կատարողների մեջ:

«Տիգրան Համասյանի այս ծրագիրը առաջին հերթին բացառիկ դեր ունի մեզ համար, մեր երիտասարդության համար՝ նրան բերելու հոգևոր դաշտ, հոգևոր արժեքների համակարգ: Մյուս կողմից՝ Տիգրան Համասյանի մեկնաբանությունը շատ գրավիչ է, օտարին արագ կարող է հետաքրքրել և սիրո կապ ստեղծել մեր հոգևոր մշակույթի հետ»,- ասաց Երևանի պետական կամերային երգչախումբի ղեկավար Հարություն Թոփիկյանը:

«Նախագծի հիմնական նպատակն է երախտագիտություն հայտնել հայկական հոգևոր երաժշտության հիմնադիրներին, մեծերին: Կոմիտասին, ինչպես և մյուսներին, չի կարելի քարացնել, սարքել «թանգարանային նմուշ»: Չեմ ընդունում նման մոտեցումը: Պետք է լինեն վերամշակումներ, թեկուզ վատ, բայց պետք է լինեն, որպեսզի ստեղծագործական մակարդակ ստեղծեն»,- ասաց Համասյանը և ավելացրեց, որ պետք չէ միայն ողբալ ու գոռալ և Ցեղասպանությունը ներկայացնել լաց ու կոծով:

«Ցեղասպանությունը չպետք է ներկայացնենք լաց ու կոծով, այլ, ընդհակառակը, պետք է ցույց տանք, որ մեզ սպանելուց հետո էլ մենք կարողացել ենք ոտքի կանգնել և հիմա ունենք մշակույթ, որով կարող ենք դրսում ներկայանալ»,- ասաց Համասյանը:

Խոսելով Երևան-Ստամբուլ ուխտագնացության մասին՝ Տիգրան Համասյանն ասաց, որ Թուրքիայում ելույթները շատ է կարևորում, քանի որ պետք է ներկայացնենք մեր հոգևոր երաժշտությունն այնտեղ, որտեղ այն սկիզբ է առել:

Հարցին, թե ինչո՞ւ հենց հոգևոր երաժշտություն, Համասյանն ասաց, որ հոգևոր երաժշտությունն իրեն հետաքրքրել է 13-14 տարեկանից:

«Նարեկացու տաղերը միանգամից ներխուժեցին սիրտս, չկար օր, որ չլսեի հայկական երաժշտություն: Երկու տարի առաջ ես հասկացա, որ հասունացել եմ այնքան, որ կարող եմ դիպչել այդ երաժշտությանը և առաջին մշակումների փորձարկումներն արեցի»,- ասաց Համասյանը:

Պատասխանելով Լուրեր.com-ի հարցին, թե ումի՞ց է խորհուրդներ ստացել, ո՞ւմ հետ քննարկել նախագծի գաղափարը և մշակումները, Համասյանն ասաց. «Կան մասնագետներ, որոնցից միշտ փորձել եմ կարծիքներ լսել՝ Արամ Քերոբյան, Արթուր Շահնազարյան, Տիգրան Մանսուրյան:  

Երբ նոր էի սկսել առաջին մշակումներն անել, Լոս Անջելեսում ես հանդիպեցի Մանսուրյանի հետ, նրան ցույց տվեցի իմ մշակումներից հատվածներ, մենք քննարկեցինք, նա լավ խորհուրդներ տվեց, բայց ամենամեծ խորհուրդները տվել են մեր հոգևոր երաժշտության հայրերը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված