«Մեզ համար խիստ կարևոր է Բենզեմային չեզոքացնելը». Պիկե
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է իր թիմի հնարավորությունների մասին, ինչպես նաև առանձնացրել մրցակցի մի քանի ֆուտբոլիստների.
«Ռեալը» իր լավագույն մարզավիճակում չէ, սակայն Կլասիկոյում դա նշանակություն չունի: Թիմերից յուրաքանչյուրը հաջողության հասնելու 50% ունի: Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլը շատ վտանգավոր են միայնակ պայքարում: Քարիմ Բենզեման իրենց խաղն ապահովում է հավասարակշռությամբ, ավելի շատ հետ է գնում՝ գնդակի հետևից, ցուցադրում է կոմբինացիոն ֆուտբոլ, իսկ հետո հայտնվում է տուգանային հրապարակում: Մեզ համար խիստ կարևոր է նրան չեզոքացնելը», -Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կայանալիք Կլասիկոն տեղի կունենա մարտի 22-ին՝ կատալոնյան ակումբի մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ