«Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» հետ խաղերը լարված են լինելու». Կասիլյաս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության մասին, որի արդյունքում «Արքայական ակումբի» մրցակիցը լինելու է մադրիդյան մեկ այլ թիմ՝ «Ատլետիկոն»:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» «Ռեալին» հաղթել է երկու խաղերում՝ սեփական հարկի տակ` 4:0 հաշվով, իսկ արտագնա խաղում գրանցվել է 2:1 հաշիվը:
«Մենք կրկին կհանդիպենք «Ատլետիկոյին»: Այդ երկու դերբիները խոստանում են լարված լինել»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ