«Մեսսին ջանասիրաբար աշխատում է, որպեսզի Ռոնալդուից լավը դառնա, սակայն այժմ համար մեկը Կրիշտիանուն է». Ռիվալդո
Սպորտ
1999-թի «Ոսկե Գնդակի» դափնեկիր Ռիվալդոն համեմատականներ է անցկացրել Ռոնալդուի և Մեսսիի միջև և նշել, որ պորտուգալացին առաjժմ լավագույնն է:
«Չեմ կարող ասել, թե Մեսսին ուժեղ է Ռոնալդուից, քանի որ հարգում եմ ՖԻՖԱ-ին: Հարգում եմ «Ոսկե գնդակի» հաղթողի ընտրությունը. լավագույնն է ճանաչվել Ռոնալդուն: Մեսսին այս մրցաշրջանում ջանասիրաբար աշխատում է, որպեսզի ավելի լավը դառնա, քան Ռոնալդուն է: Այնպես որ, նա կրկին կարող է իրեն վերադարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը: Սակայն հիմա համար մեկը Ռոնալդուն է»,-Ռիվալդոյի խոսքը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ