ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Տուբերկուլոզով հիվանդացության թիվը նվազել է, ավելացել են բարեհաջող բուժման ելքերը

Հայաստան

Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշները վերջին տասը տարիներին աստիճանաբար նվազել են: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման համար «Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթացի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Հայրապետյանը: «Նախորդ տարի հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի դեպքում կազմել է 34.7 դեպք: 2013-ին այդ դեպքերը կազմել են 36.6: Ամենաբարձր ցուցանիշը 2004-ից մինչ օրս գրանցվել է 2005-ին' կազմելով 62.4 դեպք»,-ասաց Արմեն Հայրապետյանը: Ինչ վերաբերում է տուբելկուլոզի բարեհաջող բուժման դեպքերին, ապա դրանք ևս ավելացել են: Եթե 2010-ին հիվանդությունը բարեհաջող բուժմամբ ավարտել է հիվանդացածների 71.7 տոկոսը, 2011-ին' 77 տոկոսը, 2012-ին' 79.4 տոկոսը, ապա 2013-ին 79.6 տոկոսը: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիրախը 85 տոկոսն է, մենք դեռ անելիքներ ունենք, որ հասնենք ու անցնենք այդ ցուցանիշը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Արմեն Հայրապետյանը:

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի խոսքով' հիվանդությունը պահանջում է երկարատև բուժում, բայց հիվանդները հաճախ այն կիսատ են թողնում, որն էլ պատճառ է դառնում հիվանդության հետագա խորացման: «Հատկապես դեղակայուն տուբերկուլոզի բուժումը տևում է երկու տարի: Առաջին ամիսներին նկատելով առաջընթաց բուժման գործընթացում' հիվանդները հաճախ այն ընդհատում են ու օրինակ մեկնում արտագնա աշխատանքի, որի ժամանակ էլ մեծ է հիվանդության կրկնման վտանգը»,-շեշտեց Արմեն Հայրապետյանը:

Նրա տեղեկացմամբ' 2014-ին ավելացել են տուբերկուլոզ-ՄԻԱՎ համակցությամբ հիվանդների թիվը: Եթե 2013-ին տուբերկուլոզ հանդիպել է ՄԻԱՎ-ով հիվանդ 67 մարդու մոտ, ապա 2014-ին այդ թիվը կազմել է 90: Այս ցուցանիշի ավելացումը Արմեն Հայրապետյանը բացատրեց արտագնա աշխատանքի մեկնողների հանգամանքով:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը շեշտեց, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է: «Այն դատավճիռ չէ մարդկանց համար, եթե ժամանակին ախտորոշվում է, ու անձը մտնում է բուժման ցիկլի մեջ' պահպանելով ռեժիմն ու ժամանակահատվածը»,-ընդգծեց նա:

Թաթուլ Հակոբյանի դիտարկմամբ' հիվանդությունն ունի քաղաքական, սոցիալական, տնտեսական բնութագրիչներ: «Այն երկրները, որոնք ունեն հիվանդացության բարձր մակարդակ, համարվում են հետամնաց: Երբ մարդիկ որոշում են կայացնում որևէ երկիր այցլելել, տուբերկուլոզը մալարիայի հետ այն հիվանդությունների շարքում է, որոնց տարածման ու բուժման ցուցանիշներին ուշադրություն են դարձնում ու եթե տեսնում են, որ հիվանդացությունը բարձր է, խուսափում են այդ երկրից»,-ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը տուբերկուլոզի միկոբակտերիան է։ Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգերը։ Վարակի հիմնական աղբյուր է հանդիսանում թոքերի տուբերկուլոզով հիվանդ մարդը, որից վարակը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ ալիմենտար(սննդի հետ) եղանակներով։ Միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով բերում է հիվանդության առաջացման։ Այս առումով կարևոր նշանակություն ունեն կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ խրոնիկական հիվանդություններ: Տուբերկուլոզի բուժումն իրականացվում է բժշկական հսկողության տակ, սկզբում՝ հիվանդանոցում, այնուհետև՝ ամբուլատոր պայմաններում։ Տուբերկուլոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլոզային դեղամիջոցներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված