Երևանի, Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական 39 թիմեր դրամաշնորհի կներկայացնեն իրենց գաղափարները
Հայաստան
Տեխնոլոգիական ոլորտի 39 թիմեր և ընկերություններ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից կմասնակցեն համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամից, միջոցառման նպատակն է նպաստել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և զարգացմանը, նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանը Հայաստանի ողջ տարածքում՝ հատկապես խթանելով տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացումը Գյումրիում և Վանաձորում։
Միջոցառումը, որը կանցկացվի մարտի 23-24-ին, կազմակերպել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը' ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ:
Մարտի 24-ին կամփոփվեն մրցույթի արդյունքները և տեղի կունենա մրցանակաբաշխություն, որին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից