Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ) Իսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ) Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ) Էրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումը Ամերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ Բադալյան Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայով Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 

Ադրբեջանից արտասահմանում քաղաքական ապաստանի դիմումատուների թիվը 16 տոկոսով աճել է

Ադրբեջան

Լոնդոնում գտնվող «Արտաքին քաղաքականության կենտրոն» (Foreign Policy Centre) անկախ վերլուծական կազմակերպության տվյալներով` 2012-2013 թվականների ժամանակաընթացքում Եվրամիության երկրներում քաղաքական ապաստան ստանալու դիմում ներկայացրած Ադրբեջանի քաղաքացիները թիվը, 16 տոկոսով ավելանալով, կազմել է 2 հազար 360 մարդ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Eurasianet.org կայքում հրապարակված` «Ադրբեջանցիները քաղաքացիական հասարակությունը կառուցում են արտասահմանում» հոդվածում գրել է Նարգիզ Ռաշիդը: Նա նշել է, որ Ադրբեջանում ազատ խոսքի համար բանտախցի չափ տեղ է մնացել, ինչի հետևանքով շարունակում է աճել երկրից հեռացող ակտվիստների, իրավապաշտպանների և լրագրողների թիվը:

Նրա խոսքով` Ադրբեջանի կառավարության քաղաքականության հետ համաձայն չլինողները, որոնց դեռևս չեն հասցրել բանտ նետել, գնալով ավելի են զգում երկիրը լքելու կարիքը: Նման գնահատական է հրապարակել նաև միգրացիոն թեմատիկայով զբաղվող Բաքվի «Միգրացիայի ադրբեջանական կենտրոն» կազմակերպությունը, որը նշել է, որ Ադրբեջանից հեռացող այլադավանների թիվն անցյալ տարի ավելի է մեծացել, ըստ որի` այդ գործընթացին նպաստել է նաև այն, որ Ադրբեջանի կառավարությանը քննադատող ակտիվիստները և լրագրողները կամ կորցրել են աշխատանքը, կամ էլ ստիպված են եղել անցնել ցածր վարձատրվող աշխատանքի:

Նման կարծիք է հայտնել նաև քաղաքագետ, Բաքվի «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն: «2012 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղաքացիական հասարակության նկատմամբ կառավարության ճնշումները մեծացել են: Թիրախ են դարձել ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ակտիվիստները և լրագրողները: Ադրբեջանում քաղաքացիներին վախեցնում են, նետում են ճաղերի հետև, շատերը ստիպված փախել են Եվրոպա», -ասել է նա:

Կայքը հայտնում է, որ արտասահմանում ապաստան ստացած ադրբեջանցի բլոգեր Հաբիբ Մունթազարը գտնում է, որ Եվրոպայում բնակվող ադրբեջանցի այլադավանները ստիպված են իրենց աշխատանքում հենվել միայն սոցիալական ցանցերի վրա, քանի որ վախենում են այցելել Ադրբեջան: Նրա խոսքով` վիրտուալ քաղաքացիական հասարակությունը, որը ստեղծում են քաղաքական միգրանտները, «ավելի արդյունավետ է, քան իրականը»:

Բլոգերը հայտնել է նաև, որ բազմաթիվ ադրբեջանցի միգրանտներ հրաժարվել են շփվել իր հետ` վախենալով Ադրբեջանում մնացած իրենց ընտանիքների անդամների անվտանգության համար, քանի որ իրեն հայտնի մի քանի դեպքեր կան, երբ արտասահմանում բնակվող ադրբեջանցի այլադավանը մասնակցել է Ադրբեջանում մարդու ազատությունների ոտնահարման դեմ ակցիաներին կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` վերջերս Բեռլին կատարած այցի դեմ բողոքի ակցիային, ճնշումներ են գործադրվել Բաքվում բնակվող նրանց հարազատների նկատմամբ:

Այդուհանդերձ, հոդվածի հեղինակը վստահեցրել է, որ որոշ ադրբեջանցի միգրանտների չի վախեցնում նման վտանգը, և նրանք շարունակում են պայքարել ադրբեջանցի քաղբանտարկյալների իրավունքների համար ու վերլուծական նյութեր են հրապարակում Ադրբեջանի ճգնաժամային տնտեսության մասին:

Կայքն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալված լրագրողների թվով Ադրբեջանը գտնվում է միևնույն շարքում Թուրքիայի և Չինաստանի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկները բացահայտել են նռան հրաշագործ ազդեցությունը սրտի և անոթների վրաՈւշադրության կառավարում․ հոգեբանները բացատրում են կենտրոնացման բարձրացման հիմնական մեթոդներըՀնդկաստանը ամրապնդում է դիրքերը տիեզերական մրցավազքումԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքինՄԱԿ-ը զգուշացնում է հումանիտար ճգնաժամի խորացման մասին մի քանի տարածաշրջաններումԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի խստացումըՌուսաստանը ներկայացրել է փոքր և միջին բիզնեսի աջակցության նոր ծրագիրՄակրոնի՝ արևային ակնոց դնելը կապված է առողջության հետՆԱՏՕ-ի ներսում աճում են քննարկումները պաշտպանության ծախսերի ավելացման շուրջԼիտվան ուժեղացնում է պաշտպանությունը՝ Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի մտահոգությունների ֆոնինԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ընդլայնում է նախագահի լիազորությունները և առաջացնում քաղաքական լարվածությունՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՌուսաստանը խոստովանել է վառելիքի մատակարարման խնդիրների առկայությունըՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժը (տեսանյութ)Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըՀայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ ՀովհաննիսյանԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՌուսաստանում նվազել է օրինական ալկոհոլի վաճառքըՊակիստանը հայտարարել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասինԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ)ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասինՄանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիՉինաստանը սահմանափակումներ է մտցրել ևս 20 ճապոնական ընկերությունների նկատմամբԵվրոպայում նոր ջերմային ալիքը խաթարում է ենթակառուցվածքների աշխատանքըԹրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»Պապարացիները լուսանկարել են Դուա Լիպային և Քալում Թըրներին՝ Իտալիայում հանգստի ժամանակԻսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ)Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները ՎալդայումԱյնքան մտերմություն էր ցուցաբերում նոր սերնդի հանդեպ, կարծես հավասարը հավասարի հետ (տեսանյութ)Ռաիսա Մկրտչյանի նման երկրորդը չկար. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)Պետական քննության ժամանակ կռվում էր ուսանողի համար. Արամ Սաթյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Մենք մեզ հասանելիք պաշտոններն ենք բաժանում, չեմ կարծում դատապարտելի բան կա. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ)Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը (տեսանյութ)Ռուսաստանի համար կանխատեսվում է ցորենի արտահանման աճ մինչև 60 միլիոն տոննաԳրկում էի, ասում էի՝ մեր Սևանա լիճն եք. Էմմա Պետրոսյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Ես կորցրեցի իմ հարազատ քրոջը. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագանքելու մասին (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն ԱլեքսանյանինԷրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն ԹորոսյանՄխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինԿրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակայինՄնացական Սաֆարյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների մասինՌուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասինՄարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալել է ԱՄԿ Աշխատողների գործունեության բյուրոյի տնօրեն Օլիվեր ՌոբկեինՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԷրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում
Ամենադիտված