«Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում մանկական բժշկությանը». Բակո Սահակյան
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին այցելել է առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ծանոթացել է հաստատության աշխատանքային պայմաններին և հանդիպել բուժանձնակազմի հետ:
Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում մանկական բժշկությանը, և պետությունն այսուհետ ևս շարունակելու է անել հնարավորն այդ ոլորտի զարգացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան