Երեք քաղաքացի մոլորվել է
Արտակարգ Պատահար
Մարտի 21-ին` ժամը 18.36-ին, ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացիներ ոտքով՝ Արագածոտնի մարզում գտնվող Սաղմոսավանքից դեպի Ապարան քաղաք ուղևորվելիս Քասախ գետի ափով (ԳԷՍ-ի մոտակայքում), մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Օհանավան գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա` նկատել են Երևանի բնակիչներ Է. Մ.-ին, Ս. Թ.-ին, Ն. Ս.-ին և L. Բ.-ին, ովքեր տեղափոխվել են Օհանավան գյուղ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ