Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում
Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանացքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Գեղարքունիքի մրազի Գավառ, Մարտունի, Սևան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան – Զանգեր հատվածում տեղում է ձյուն:
Արարատի մարզում տեղում է անձրև:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից