Կարեն Ջանիբեկյանը խոր հետք է թողնել հայ կինոյի եւ թատրոնի պատմության մեջ. ԱԺ նախագահ
Հասարակություն
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ: Գալուստ Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Խորապես վշտացած եմ տաղանդավոր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ: Իր բարձր վարպետության եւ դերասանական յուրահատուկ խաղի միջոցով Կարեն Ջանիբեկյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է անմոռանալի ու հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝ խոր հետք թողնելով հայ կինոյի եւ թատրոնի պատմության մեջ:
Անկեղծորեն ցավակցում եմ Կարեն Ջանիբեկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ