Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքում Ակտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար են 

ԱԺ-ն մերժեց Փոստանջյանի՝ Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու մասին նախագիծը, Շարմազանովն ուղղեց Արզումանյանին՝ Նախագահը ժողովրդի կողմից է ընտրված

Քաղաքական

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին» հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը:

Հայտարարության նախագիծը մերժվեց. օրակարգում ներառվելու համար անհրաժեշտ էր 66 կողմ ձայն, մինչդեռ կողմ քվեարկեց 42 պատգամավոր, 1 պատգամավոր քվեարկեց ձեռնպահ, իսկ ՀՀԿ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը: 

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հորդորեց Զարուհի Փոստանջյանին ողջամիտ ժամկետով հետաձգել հայտարարության նախագծի առաջարկությունը, քանի որ իրապես միջպետական պայմանագրերի հետ հակասություններ կան և նաև իրավական առումով որոշակի ճշգրտումների կարիք կա: Սակայն եթե Զարուհի Փոստանջյանը չհամաձայնի, ապա ԲՀԿ խմբակցությունը կքվեարկի կողմ: 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Հայաստանի քաղաքացիները վերջին տարիներին Ռուսաստանի կողմից օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բնական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում՝ սկսած մեր թշնամի Ադրբեջանին 4 մլրդ զենքից ավելի վաճառելուց, վերջացրած Գյուրիում տեղի ունեցած ողբերգությամբ: Հետևաբար, մենք պետք է ընդունենք նման դատապարտող հայտարարություն: Մենք պետք է որպես պետական մարմին անդրադառնանք: Մենք հիմա պետություն ունենք, և լռել չի կարելի: Փաստացի ես հասկանում եմ, որ ՀՀ իշխանությունները մինչ այս պահը լռել են. չկա որևէ պահանջ պետական մարմնի կողմից՝ ուղղված ՌԴ իշխանություններին: Այս պահին Պերմյակովն ապօրինի գտնվում է 102-րդ ռազմաբազայում»: 

Էդուարդ Շարմազանովն անջատեց Փոստանջյանի խոսափողը՝ պատճառաբանելով, որ նրա ժամանակն ավարտվել է: 

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ հանձնաժողովի քննարկման ժամանակ հարցին եղել է նաև ՕԵԿ-ի տեսակետը. «Մենք մեր խմբակցության տեսակետը ևս մեկ անգամ հայտնում ենք, որ մենք պաշտպանում ենք այս նախագիծը և տիկին Փոստանջյանին մենք էլ ենք կոչ անում հետաձգել՝ հայտարարությունների տեքստը ևս մեկ անգամ հետաձգելու համար: ԱԺ-ն չպետք է ձեռքերը ծալած նստի, և այս ողբերգական դեպքերը, որ տեղի ունեցան Գյումրիում, պետք է, որպես քաղաքական մարմին, իր դիրքորոշումը հայտարարության տեսքով արտահայտի, այդ թվում՝ դատապարտի այս երևույթը»,- նշեց Մարգարյանը՝ առաջարկելով հետաձգել քննարկումը, քանի որ որևէ մեկը դեմ չի արտահայտվել. «Մենք կողմ ենք քննարկել, հիմա էլ կողմ ենք, իսկ Հանրապետական խմբակցությունը ձեռնպահ մնաց: 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ հայտարարության նախագիծն իրավական տեսանկյունից թերի է, սակայն նշեց, որ իրենք, այնուամենայնիվ, կողմ կքվեարկեն. «Այս հարցը պետք է լայն կոնտեքստի մեջ քննարկվի»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց. «Տեղի է ունեցել սարսափելի ոճրագործություն, այս պահին հարցը միայն այն մասին է, որ մտնի օրակարգ և քննարկվի: Ես չեմ կարողանում պատկերացնել այն, որ Ազգային ժողովը հրաժարվի քննարկելուց: Ավելին՝ նկատում եմ երկչոտություն, եթե չասեմ վախկոտություն Գործադիրի մոտ ՌԴ համապատասխան մարմինների նկատմամբ: Եկեք մեր քվեարկությամբ համարձակություն տանք Գործադիրին և պահանջենք, որ գոյություն ունի հայ ժողովուրդ, գոյություն ունեն մեր պետական շահերը և հենց դրա համար էլ գոյություն ունի Ազգային ժողովը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հայտնեց, որ «Ժառանգությունը» կողմ է քվեարկելու հայտարարության նախագիծը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու մասին հարցին: Նա նկատեց, որ դա այն հարցն է, որտեղ Ազգային ժողովը միասին քվեարկությամբ ընդունի օրակարգ և հույս հայտնեց, որ շահագրգիռ քննարկումների դեպքում կարող են նախագիծը որպես հայտարարություն ԱԺ-ի կողմից ընդունել:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ընդգծեց, որ տեքսի հետ կան տարընթերցումներ: «Սա քաղաքական ուղերձ, է: Սրանով մենք մեր ռուասաստանցի գործընկերներին ուղերձ ենք հղում, որ սա շատ մեծ հնչեղություն ունի ՀՀ-ում և ԱԺ-ն չի կարող նմասն մնալ այդ քննարկումներին: Ձեր մեծամասնության  ընտրած նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս խոսում էր զենքի մատակարարման անընդունելիության մասին, թե ինչ է զգում հայ զինվորը, երբ իր վրա կրակում են ռուսաստանյան զենքով, մենք էլ կարող ենք մեր պատգամը հղել, թե ինչ է զգում հայ քաղաքացին, երբ ռուս զինվորը մտնում և գնդակահարում է իրեն»: 

Էդուարդ Շարմազանովն էլ՝ ի պատասխան նկատեց. «Մեծամասնության ընտրածը չի, հայ ժողովրդի մեծամասնության ընտրածն նախագահն է»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ նշեց, որ նախագիծն ԱԺ մտնելու-չմտնելու հարցը քննարկելը նույնիսկ անհարմար է: «Քաղաքական մեծամասնությունը նույնպես, կարծում եմ, գտնում է, որ սա օր առաջ անհրաժեշտ է, որ բարձր մակարդակով հնչեցվի»: Նա հորդորեց, որ միասնական հանդես գան, որովհետև տարանջատումը, նույնիսկ քննարկումը, վտանգավոր է: 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես հայտարարեց կողմ քվեարկելու մասին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ հարցը գտնվում է բացառապես իրավական տիրույթում, և իրենք չեն ցանկանում միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ Գերմանիայի և Ուկրաինայի բանակցություններում անօդաչուների արտադրության շուրջ խնդիրներ են առաջացել
Ամենադիտված