«Հրապարակ». Ապրիլի 24-ին ընդառաջ հյուրանոցները գները բարձրացրել են
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրել էր, որ ապրիլի 24-ին ընդառաջ հյուրանոցները գները բարձրացրել են, ազատ տեղեր էլ չկան: Եթե նախկինում մեկ օրվա համար երևանյան բարձրակարգ հյուրանոցներում կարելի էր ապրել 60-80 հազար դրամով, ապա այժմ գները տատանվում են 120-200 հազար դրամի սահմաններում: Բնականաբար, հյուրանոցներից ասում են, որ գների բարձրացումը սեզոնային է կամ չի թանկացել, պարզապես զեղչեր չեն գործում այդ օրերին, կամ՝ պահանջարկով է պայմանավորված թանկացումը և այլն:
Թերթի տեղեկություններով, առաջիկայում ամենաբարձր մակարդակով հանդիպում է նախատեսված հյուրանոցների ղեկավարների հետ: Սակայն պետությունը որևէ լծակ չունի ազդելու հյուրանոցների գների վրա, էկոնոմիկայի նախարարությունը ևս ոչինչ չի կարող անել: Բայց իշխանություններն այժմ փորձում են ինչ-որ բան կարգավորել: Ի դեպ, ժամանող մի շարք հյուրերի ծախսերը հոգալու են պետբյուջեից:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից