Լոս Անջելեսում աճուրդով կվաճառվի Հիտլերի վրձնի ակվարելը
Գիտություն և Մշակույթ
Լոս Անջելեսի աճուրդում մարտի 26-ին վաճառքի կհանվի պատանի Ադոլֆ Հիտլերի վրձնի ջրաներկ նկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հաղորդել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:
Նկարին, որը նացիստական Գերմանիայի ապագա առաջնորդը նկարել է 1912 թվականին, պատկերված են նարնջագույն, կարմիր և թույլ վարդագույն ծաղիկներ կապույտ խեցե սկահակում: Փորձագետների կարծիքով՝ դա բացառիկ սյուժե է Հիտլերի՝ այն ժամանակ աղքատ նկարչի համար, որը հիմնականում նկարում էր բնանկարներ և քաղաքի շենքեր:
Ջրաներկ նկարի մեկնարկային գինը կազմում է 30 հազար դոլար:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Հիտլերը Վիեննա է տեղափոխվել 1908 թվականին, որտեղ ճակատագրի հեգնանքով պատկերասրահի հրեա սեփականատեր Մորգենշտայնը, հավատալով նրա տաղանդին, նրա մի քանի գործեր վաճառել է հարուստ հրեա հաճախորդների: Երբ Հիտլերն անցել է իշխանության գլուխ, Մորգենշտայնն արտաքսվել է Լոձի գետտո, որտեղ էլ մահացել է 1943 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)