«ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքման խորհրդակցությունների փուլն ավարտվել է». Կարեն Բեքարյան
Քաղաքական
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանի գնահատմամբ, Հայաստանը և Եվրամիությունն ավարտել են համագործակցության համաձայնագրի կնքմանն ուղղված խորհրդակցությունների փուլը: «Ներկա պահին՝ ՀՀ-ԵՄ բանակցային խումբն ակնկալում է, որ մայիսին Ռիգայում կայանալիք ԵՄ արևելյան գործընկերների գագաթնաժողովից առաջ կամ հենց գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության երկրները բանակցող խմբին կտրամադրեն համապատասխան մանդատ, որը հիմք է հանդիսանալու հետագայում Հայաստանի եւ Եվրամիության միջև ստորագրվելիք փաստաթուղթի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ մարտի 24-ին կայացած հանդիպմանն ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի և Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդունած բանաձևերը փաստում են, որ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում զարգացնել հարաբերությունները՝ անկախ իրավիճակային փոփոխություններից: «Վերը նշված բանաձևերում հստակ անդրադարձ է կատարվում և՛ Հայոց ցեղասպանության հարցին, և’ ԼՂ հակամարտության խնդրին: Եվրոպական կառույցները բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, իսկ ԵԺԿ-ի ընդունած բանաձևը պարունակում է նաև փոխհատուցման հարցին վերաբերող տարրեր, ինչը շատ կարևոր է»,- շեշտեց Բեքարյանը և հավելեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ եվրոպական կառույցները հստակ առաջ են քաշում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարը, շփման գծից դիպուկահարների հետքաշումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ