Մեսսին գոլ+փոխանցում համակարգում լավագույնն է
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլ+փոխանցում համակարգով լավագույն արդյունքն է գրանցել այս մրցաշրջանում եվրոպական հինգ առաջատար առաջնությունների ցանկում:
Արգենտինացին իր ակտիվում ունի 69 միավոր: «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Մեսսիին զիջում է 10 միավորով, երրորդ տեղում «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն է:
Տասնյակում տեղ են գտել նաև Նեյմարը («Բարսելոնա»), Ալեքսանդր Լակասետը («Լիոն»), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Տոմաս Մյուլերը, Արյեն Ռոբենը (երկուսն էլ «Բավարիա»), Գոնսալո Իգուաինը («Նապոլի»). տեղեկացնում է Sextuple-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ