Քաղաքագետը լուրջ հույսեր չի կապում Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի հետ
Հասարակություն
Վրաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև չի ընդունի: «Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև Վրաստանում ադրբեջանական և թուրքական համայնքների առկայությունը' Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ հայ պատգամավորների ձեռնարկած քննարկումները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ'լրագրողների հետ մարտի 24-ին կայացած հանդիպմանը նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վարչության անդամ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
Քաղաքագետը նկատեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Վրաստանի իշխող վերնախավը կանգնած է շատ լուրջ երկընտրանքի առջև: «Վրաստանի համար մեկ առևտրատնտեսական գործընկեր Թուրքիան հրավիրել է Վրաստանին մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին, և վերը նշված հրավերը ընդունել-չընդունելու որոշումը ցույց կտա, թե Վրաստանի բարձրագույն ղեկավարությունը որ երկրի հետ հարաբերություններն է համարում գերակա»,-ընդգծեց Մինասյանը:
Անդրադառնալով Ջավախքի և ջավախահայության խնդիրներին' Նարեկ Մինասյանը շեշտեց, որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է Ջավախքում լուրջ ներդրումներ կատարել: «Վրաստանի կառավարությունը նոր տարածաշրջանային քաղաքականություն է որդեգրել Վրաստանում: «Ուժեղ Վրաստան» ծրագրի շրջանակներում Վրաստանի տարբեր շրջաններում որոշակի բիզնես նախագծեր են իրականացվելու և այդ համատեքստում ծրագրվում է Ջավախքում կատարել շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը լուրջ խթան կհանդիսանա տարածաշրջանի զարգացման համար»,- նշեց քաղաքագետը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ