Գրիգոր Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Սպորտ
Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում մեկնարկած անցումնային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ խաղարկվում էին ազատ ոճի 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգերի մեդալները: Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկող 7 ըմբիշներից 4-ն, երեկ ելան մրցագորգ: Ինչպես արդեն հայտնել էինք, նրանից երկուսն երեկոյան մրցահերթում հնարավորություն էին ստացել պայքարելու առաջնության պարգևների համար: 74 կգ քաշային կարգում կրկնելով անցյալ տարի մեծահասկաների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում ունեցած հաջողությունը՝ Գրիգոր Գրիգորյանն արծաթե մեդալի արժանացավ: Նրա և Վրաստանի պատվիրակ Զուրաբ Էրբոցոնաշվիլու միջև եզրափակչի գոտեմարտը ընթացավ համառ ու անզիջում պայքարում ու ի վերջո ավարտվեց 1:1 հաշվով, սակայն քանի որ Գրիգորը նկատողություն ուներ, ուստի հաղթանակը տրվեց վրացի ըմբիշին: 65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Նարեկ Սիրունյանը 2:10 հաշվով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Ժիերբաևին ու ստիպված էր բավարարվել միայն 5-րդ տեղով: Նշենք, որ Գրիգորը թիմային պայքարի համար մեր ընտրանուն բերեց 9, իսկ Նարեկը՝ 6 միավոր: Առաջնության 1-ին օրը Եվրոպայի չեմպիոններ դարձան՝ 57 կգ՝ Իսմայիլ Մուսուկաև, Ռուսաստան, 8.Արտակ Հովհաննիսյան, Հայաստան, 9.Արմեն Առաքելյան, Ուկրաինա: Այս քաշային կարգում Արտակ Հովհաննիսյանը Հայաստանի ընտրանուն բերեց թիմային 3 միավոր: 65 կգ՝ Ֆրանկ Չամիզո, Իտալիա, 5.Նարեկ Սիրունյան, Հայաստան: 74 կգ՝ Զուրաբ Էրբոցոնաշվիլի, Վրաստան, 2.Գրիգոր Գրիգորյան, Հայաստան: 97 կգ՝ Օմար Գուսոշվիլին, Վրաստան, 13.Վիկտոր Կազիշվիլի, Հայաստան. տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ