Ինսուլտները կապված են օդի աղտոտման հետ. գիտնականներ
Այլ
Օդի աղտոտումը կապված է ինսուլտի մեծ ռիսկի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է այն հետազոտության մեջ, որը հրապարակվել է Բրիտանական բժշկական հանդեսում:
Գիտնականների խոսքով՝ աղտոտման մակարդակի նույնիսկ աննշան բարձրացումն ուղեկցվել է ինսուլտների քանակի ավելացմամբ, առանձնապես եկամուտների ցածր և միջին մակարդակով երկրներում:
Նրանց աշխատանքը հիմնվում է սիրտ-անոթային հիվանդությունների և օդի աղտոտման միջև կապի վերաբերյալ ավելի վաղ կատարված հետազոտությունների վրա:
Բրիտանացի գիտնականներն ասում են, որ թեև զարգացած երկրներում բնապահպանական իրադրությունն ավելի լավ է, էական ռիսկերն այնուամենայնիվ պահպանվում են:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ