Առաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում 

Հովհաննես Մանուկյանը ՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ քննարկել է ՔԿՀ-ներում տուբերկուլյոզի կանխարգելման հարցը

Հայաստան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց պրոֆեսոր Միշել Կազաչկինին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարի անձնական կայքից, ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ ծանոթ է նրա աշխատանքային գործունեությանը և պատրաստ է լսելու պրոֆեսորի ներկայացրած մեկնաբանությունները քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման խնդիրների շուրջ:

Միշել Կազաչկինը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարում Հայաստանը առաջավոր դիրքերում է: Նա նշել է, որ այդ վարակները անհավասարության արդյունք են և հիմնականում անդրադառնում են հասարակության խոցելի և անտեսված խմբերի վրա:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում պահվող վարակակիրների և հիվանդ դատապարտյալների բուժման ընդհանուր վիճակին՝ պրոֆեսորը նշել է, որ առաջընթացը նկատելի է, և օրինակելի փորձ կարող է դառնալ քաղաքացիական կյանքում բուժման արդյունավետ շարունակականության համար:

Հանդիպմանը քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում հաջողությամբ կիրառվող մեթադոնային փոխարինող բուժման արդյունքները: Այդ բուժման արդյունքում գրանցված շահառուների թիվը նախորդ տարիների համեմատությամբ 7 անգամ մեծացել է: Կամավոր բուժման նպատակը արդյունավետ կերպով ապօրինի թմրամիջոցների կախվածությունից հիվանդին օրինական թմրամիջոցի դաշտ փոխադրումն է:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բուժսպասարկման բաժնի պետ Արա Հովհաննսիյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում առկա հիվանդ դատապարտյալների բուժման եղանակները՝ ընգդգծելով քրեակատարողական բոլոր հիմնարկներում պահվող դատապարտյալների մոտ տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերմանն ուղղված սիստեմատիկ ստուգումների կարևորությունը:

Հանդիպման ավարտին մտահոգիչ համարելով բուժման և կանխարգելման ծախսատարությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնացը կարևորել է ՀՀ կառավարության ջանքերը հիվանդությունների դեմ պայքարում առավել գործուն դարձնելը: Արձագանքելով պրոֆեսորի մտահոգությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը շեշտել է, որ հիվանդությունների կանխարգելումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, ինչպես նաև դրանց երիտասարդացման բացառման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Բերելով քրեակատարողական հիմնարկների օրինակը՝ նախարարը հավաստիացրել է, որ հիվանդ դատապարտյալները ստանում են համապատասխան դեղորայքային բուժում և հոգեբանական աջակցություն: Նա փաստել է, որ հոգեբանական աշխատանքներ են տարվում նաև մյուս դատապարտյալների շրջանում, ինչը պակաս կարևոր չէ հիվանդությունների կանխարգելման և համաճարակի ռիսկերը նվազեցնելու գործում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ)
Ամենադիտված