Ռոնալդուին որակազրկում է սպառնում
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնայի» հետ հանդիպմանն իր գոլը տոնելու համար. տեղեկացնում է ВВС-ն:
Պորտուգալացին հաշիվը հավասարեցնելուց հետո ցուցամատի օգնությամբ կոչ է արել կատալոնացիների երկրպագուներին լռել:
Երկրպագուներին սադրելու համար Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ պորտուգալացին պետք է պատժվի տուգանքից մինչև որակազրկում, քանի որ նրա գործողությունները կարող էին տրիբունաներում բռնության պատճառ դառնալ:
Ռոնալդուին որակազրկում է սպառնում կատալոնացիների հետ խաղի ժամանակ անվայել ժեստի համար, որը, հավանաբար, ուղղված է եղել հանդիպման գլխավոր մրցավարին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ