Երևանի Բեյրութի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա է հրդեհվել
Արտակարգ Պատահար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 25-ին' ժամը 10.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Քաղաքապետարանի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեյրութի փողոցում՝ Անգլիական այգու մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.31-ին, մարվել՝ 10.34-ին: «ՎԱԶ-2121» մակնիշի 77VQ779 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ս. Գ., ծնված 1960թ.) շարժիչի հատվածում այրվել են ջրի խողովակները և էլեկտրական մալուխներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ