Համերգ, որ համախմբեց երկու սերնդի. Մարիամ Կարակիյանը` ԱՄՆ-ում ունեցած համերգի մասին
Այլ
Լուրեր.com-ի զրուցակիցն է երգչուհի Մարիամ Կարակիյանը:
- Մարիամ, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Դուք նշեցիք մաեստրո Սաթյանի՝ Միացյալ Նահանգներում կայանալիք հեղինակային երեկոյի մասին, մի փոքր կմանրամասնեք:
- Համերգը կայացավ ԱՄՆ-ում՝ Հոլիվուդում գտնվող հեղինակավոր Վիլշիր Իբել թատրոնում: Ես իսկապես տպավորված եմ համերգից: Երեկոյի ընթացքում հնչեցին մաեստրոյի՝ ինչպես հայտնի, այնպես և նոր երգերը: Ես կատարեցի կոմպոզիտորի՝ վերջին ժամանակահատվածում գրված ստեղծագործություններից «Կյանքը խաղ է» երգը, որն իր մեջ ներառում էր շատ արդիական, երբեք չհնացող թեմա:
- Այս համերգը կարծես թե համախմբեց երկու սերնդի, ինչպիսի՞ն էր ընթացքը:
- Իրականում ինձ և, համոզված եմ, այս համերգին մասնակցող իմ սերնդակիցների համար մեծ պատիվ էր համագործակցել Հայաստանի և Լոս Անջելեսի ավագ սերնդի երգիչների հետ: Շատ հագեցած, ուրախ ստեղծագործական երեկոներ ենք ունեցել, արդյունքում շատ գեղեցիկ և հետաքրքիր համերգ տեղի ունեցավ։
- Ինչպե՞ս սկսեցիք համագործակցել մաեստրոյի հետ:
- Մաեստրոյի ստեղծագործություններին ծանոթացել եմ դեռևս Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում սովորելու տարիներին: Որոշ ժամանակ անց, ես ծանոթացա նրա հետ և հետո, իհարկե, սկսվեց մեր համագործակցությունը:
- Ի՞նչ պլաններ ունեք ապագայի հետ կապված:
- Պատրաստվում եմ նոր տեսահոլովակ նկարահանել իմ հեղինակային երգի հիման վրա: Խոսքերը և երաժշտությունն իմն են, գործիքավորումը կատարել է Դավիդ Բադալյանը: Ինձ համար շատ թանկ մարդու մասին է, հիմա աշխատանքներ են տարվում տեսահոլովակի սցենարի վրա: Հուսով եմ՝ գեղեցիկ պատմություն կստացվի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ