Panasonic-ը թարգմանիչ-ձայնափող է ցուցադրել
Գիտություն և Մշակույթ
Ճապոնիայի Panasonic Corporation ընկերությունը մշակել է ձայնափող, որը կարող է իրական ժամանակի ռեժիմով խոսողի խոսքը թարգմանել մի քանի լեզուներով: Ձայնափողը նախատեսված է օդանավակայանների եւ կայարանների աշխատակիցների համար: Այդ մասին տեղեկացնում է Gizmodo-ն: Սարքի աշխատանքի ցուցադրմամբ տեսագրությունը հրապարակել է Mainichi Shimbun թերթի կայքը:
«Մեգահոնյակու» (Megahonyaku, ճապոներեն «ձայնափող» եւ «թարգմանություն» բառերի կապակցությունը) անվանումը կրող սարքն իրենից ներկայացնում է սովորական ձայնափող, որի վրա վերեւից տեղակայված է Էլեկտրոնային թարգմանիչով եւ թաչսքրինով վերնասարք: Ձայնափողը կարող է ասված արտահայտությունը թարգմանել երեք լեզվով եւ հաջորդաբար բարձրաձայն արտաբերել թարգմանությունը:
Mainichi Shimbun-ում հրապարակված տեսագրությունում ձայնափողն «ավտոբուսը շուտով կժամանի» արտահայտությունը ճապոներենից թարգմանել Է անգլերեն, չինարեն եւ կորեերեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)