«Աղջկա համար ամենակարևորը լավ հայր ունենալն է». Լիլի Էլբակյանի հուզիչ շնորահավորանքը (լուսանկարներ)
Դերասանուհի Լիլի Էլբակյանը շնորհավորել է հոր՝ ռեժիսոր Արմեն Էլբակյանի ծննդյան տարեդարձը:
Նա ինստագրամյան իր էջում հոր հետ լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Աղջկա համար ամենակարևորը լավ հայր ունենալն է, թոռների համար լավ պապիկ ու ընկեր, իսկ երբ ծնողդ ազգային արժեք է, դա արդեն մեծ պատասխանատվություն է ... Պապ, մաղթում եմ քեզ, որ սիրված ու գնահատված լինես հենց կենդանության օրոք, դու պետք ես մեզ, ժողովրդին, թատրոնին քո ապրածն ու ստեղծածը կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև քո ժողովրդի, հանդիսատեսի, սերունդների ու ապագայի համար... Ապրիր ապրեցրու, կրթիր, արարիր ու եղիր երջանիկ քո բոլոր օրերում։ Իսկ մենք սիրում ենք քեզ ... Ամեն օր սովորում քեզնից սիրել մերձավորին ու էս աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու պատվիրանը ... դու իմն ես ու բոլորինը ... Դու կարևոր ես, պապ»:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին