Օբաման մեկ տարով երկարացրել է Կուբայի դեմ սահմանված պատժամիջոցները
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները՝ ըստ որում պահպանելով դրանց մեղմացման հնարավորությունը: Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Խոսքը վերաբերում է այն սահմանափակումներին, որոնք բխում են թշնամու հետ առեւտրի մասին ամերիկյան 1917 թվականի օրենքից: Մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 14-ը դրանց երկարաձգման մասին հուշագիրն Օբամայի անունից ուղարկվել է ԱՄՆ-ի պետքատուղար Ջոն Քերիին եւ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուին: Տեքստում նշված է, որ, պետության ղեկավարի կարծիքով՝ այդ նորմաների գործողության ժամկետի երկարաձգումը «համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին»:
ԱՄՆ-ն նախկինում արդեն մեղմացրել է մի շարք սահմանափակումներ: Դրանք վերաբերել են, մասնավորապես, այնպիսի ճյուղերի, ինչպիսիք են զբոսաշրջությունը, տրանսպորտը, ապահովագրությունը, կապը, ֆինանսական հատվածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ