Բարսելոնում զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուս է շրջվել
Աշխարհ
Բարսելոնի արվարձանում շրջվել է օտարերկրյա զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսը: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է Lainformacion.com.-ը:
Վթարը տեղի է ունեցել գիշերը քաղաքի օղակաձեւ ճանապարհներից մեկում: Նախնական վարկածի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները:
Վթարի հետեւանքով տուժել է 24 մարդ՝ 23 ուղեւոր եւ վարորդը, երեք հոգի ծանր վիճակում են: Բոլոր տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ