Աշխարհում միջուկային զենքի պաշարներն ամենացածր մակարդակում են վերջին կես դարի ընթացքում
Աշխարհ
Միջուկային զենքի համաշխարհային պաշարները գտնվում են վերջին կես դարի ընթացքում ամենացածր մակարդակում: Այս մասին ասված է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի իրագործման հարցի շուրջ Վաշինգտոնում կայացած յոթերորդ խորհրդաժողովի արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 15-ին Պետդեպարտամենտի տարածած համատեղ հայտարարության մեջ: Դրան մասնակցել են հինգ միջուկային տերությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ներկայացուցիչները:
«Հնգյակը նշում է, որ միջուկային զենքի պաշարները ներկայում ամենացածր մակարդակում են գտնվում միջուկային զենք ունեցող պետությունների կողմից գործադրված աննախադեպ ջանքերի շնորհիվ»,- ասված է հայտարարության մեջ:
Միջուկային տերությունները նաեւ «ընդգծել են միջուկային զինաթափման բնագավառում հետագա ջանքերի շարունակման, ինչպես նաեւ ընդհանուր եւ լիակատար զինաթափման անհրաժեշտությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ