Քենիայում իտալացի զբոսաշրջիկ է զոհվել վայրի փղի հարձակման հետևանքով
Աշխարհ
Քենիայի առափնյա մասում իտալացի զբոսաշրջիկ է զոհվել վայրի փղի հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ 66-ամյա տղամարդը տեսել է փղին ջրելատեղում եւ մոտեցել, որ լուսանկարի: Դրանով նա հրահրել է կենդանուն, որը հարձակվել է նրա վրա: Զբոսաշրջիկն ստացել է ձախ ոտքի լուրջ վերքեր, նա մահացել է ստացած վնասվածքից:
Ճանապարհորդը Քենիա էր ժամանել կնոջ հետ, նրանք պատրաստվում էին Քենիայում մնալ մինչեւ հաջորդ ամիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ