Ճապոնիայում «Մալակաս» թայֆունի պատճառով շուրջ 250 հազար բնակարան մնացել է առանց լույսի
Աշխարհ
Մոտավորապես 246 հազար բնակարաններ եւ մասնավոր տներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել Հոնսյու կղզու Միյաձակի եւ Կագոսիմա պրեֆեկտուրաներում, որնցով անցել է «Մալակաս» թայֆունը, որն այս տարի արդեն 16-րդն է Խաղաղ օվկիանոսում:
Խափանումներն առաջացել են փոթորկալի քամուց էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով, որի արագությունը հասնում է վայրկյանում 60 մետրի:
Անբարենպաստ եղանակի պատճառով արդեն չեղյալ են հայտարարվել 100-ից ավելի ավիաչվերթներ, երթեւեկությունը դադարեցվել է երկաթուղային ու ավտոմոբիլային մի շարք ճանապարհներում:
Սիկոկու կղզում հնարավոր հեղեղումների շրջանում շուրջ 150 հազար մարդ տարհանվելու ցուցում կամ հանձնարարություն է ստացել: Հաղորդումներ են ստացվել առնվազն չորս մարդու վերաբերյալ, որոնք թեթեւ վերքեր են ստացել:
Սպասվում է, որ սեպտեմբերի 21-ին «Մալակաս» թայֆունը կհասնի Տոկիայի շրջանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ