Սիրիա ՄԱԿ-ի հումանիտար ավտոշարասյուների ուղարկումը դադարեցված է
Աշխարհ
ՄԱԿ-ն անվտանգության նկատառումներով Սիրիա բոլոր հումանիտար ավտոշարասյուների ուղարկումը դադարեցրել է Հալեպի շրջանում ՄԱԿ-ի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության բեռնատարների համատեղ շարասյան գնդակոծումից հետո: Սեպտեմբերի 20-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ենս Լարկեն:
«Որպես անվտանգության հետ կապված անհապաղ միջոց Սիրիայում ավտոշարասյունների մյուս բոլոր երթեւեկություններն այս պահին դադարեցված են»,- նշել է նա՝ ընդգծելով, որ կատարվում է «անվտանգության ոլորտում իրադրության գնահատում»: Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ սեպտեմբերի 19-ին գնդակոծման ենթարկված ավտոշարասյունն ուներ երթեւեկության համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները:
Ինչպես ավելի վաղ Նյու Յորքում հայտնել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում, բազմաթիվ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Հալեպի շրջանում ՄԱԿ-ի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության համատեղ մարդասիրական ավտոշարասյան գնդակոծման հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ