ԵՄ-ն իրավունք է ստացել պատժամիջոցներ սահմանել ԻՊ-ի եւ «Ալ Քաիդայի» եվրոպացի վարձկանների դեմ
Աշխարհ
ԵՄ-ի խորհուրդը սեպտեմբերի 20-ին ընդունել է օրենսդրական բազա, որը հնարավորություն է ընձեռում անհատական պատժամիջոցներ սահմանել «Իսլամական պետություն» (ԻՊ) եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունների օտարերկրացի քաղաքացիների, ներառյալ Եվրամիության պետությունների քաղաքացիների դեմ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Այժմ ԵՄ-ն հնարավորություն կստանա Եվրամիության տարածք մուտքի եւ ելքի արգելք սահմանել ցանկացած անձանց, ներառյալ ԵՄ-ի քաղաքացիների համար, որոնք մտադիր են աջակցել ԻՊ-ին կամ «Ալ Քաիդային» կամ պատրաստություն անցնել նրանց շարքերում»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ