Պան Գի Մունը երկրներին հորդորել է ընդունել 1,2 միլիոն փախստականների
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սեպտեմբերի 20-ին երկրներին հորդորել է ընդունել 1,2 միլիոն փախստականների, որոնք գտնվում են առավել խոցելի վիճակում: Ելույթ ունենալով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից կազմակերպված գագաթնաժողովում, որը նվիրված էր փախստականներին, նա գանգատվել է, որ ամբողջ անցյալ տարվա ընթացքում նոր տուն է հաջողվել գտնել սոս կ 100 հազար հարկադիր վերաբնակների:
«Գրեթե 1,2 միլիոն ամենախոցելի փախստականներ վերաբնակեցման կարիք ունեն: Չնայած այն բանին, որ անցյալ տարի հաջողվել է 100 հազարից փոքր-ինչ ավելի մարդ բնակեցնել երկու տասնյակից պակաս երկրներում»,- ասել է նա: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ «ավելի շատ պետություններ ընդունեն փախստականների բնակեցման ծրագրեր»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կա շուրջ 21 միլիոն փախստական: Նրանց 90 տոկոսը տեղավորվել է ութ երկրներում՝ Հորդանանում, Իրանում, Քենիայում, Լիբանանում, Պակիստանում, Թուրքիայում, Ուգանդայում եւ Եթովպիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ