Մոսկվայում բացվել է հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառը
Աշխարհ
Մոսկվայի կենտրոնի Հեղափոխության հրապարակում բացվել է հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառը, որը նվիրված է սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի Անկախության օրվան: Տոնավաճառը կշարունակվի հինգ օր:
«Այն բազմաձայնության մեջ, որն ստեղծում է մեր քաղաքի բարգավաճումը, զգալի դեր է խաղում հայ համայնքը»,-տոնավաճառի բացմանը հայտարարել է Մոսկվայի կառավարության անդամ, Արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը:
«Ոսկե նուռ» տոնավաճառում ներկայացված են արդյունաբերական եւ պարենային ապրանքների, ոսկերչական եւ հուշանվերային արտադրանքի, ժողովրդական արհեստագործության իրերի հայ արտադրողները:
Տոնավաճառի հյուրերը կկարողանան ծանոթանալ հայկական երաժշտական գործիքների՝ դուդուկի, քամանչայի, զուռնայի, դհոլի պատմությանը:
Կազմակերպիչները կպատմեն ազգային պարերի պատմության մասին եւ վարպետության դասեր կանցկացնեն բոլոր ցանկացողների համար: Տոնավաճառի այցելուները հնարավորություն կունենան սովորելու «Քոչարի», «Բերդ» եւ «Յարխուշտա» պարերը:
«Ոսկե նուռ» առաջին տոնավաճառը Մոսկվայում անցկացվել է 2005 թվականին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ