Ողբերգություն Մոսկվայում. ութ հրշեջներ են զոհվել այրված պահեստում
Ռուսաստան
Սեպտեմբերի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ Է բռնկել Ռուսաստանի մայրաքաղաքի Գոլյանովոյի շրջանի պահեստային շինությունում. կրակի մարմանը մասնակցող ութ հրշեջներ զոհվել են:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ Ամուրսկայա փողոցում սկսել Է այրվել պլաստիկից պատրաստված արհեստական ծաղիկների պահեստը: Հրդեհը 500 քառակուսի մետրից սրընթաց հասել Է մինչեւ 4000 քառակուսի մետրի, շենքում փլվել Է տանիքը: Այրմանը տրվել Է բարդության նախավերջին՝ չորրորդ կարգ:
Հրդեհի վերացմանը գործի են դրվել 160 փրկարարներ և 46 միավոր տեխնիկա: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այժմ հրշեջները ջրում են շենքը, որտեղ շարունակվում Է ինտենսիվ մարմրումը, բնակչության համար վտանգ չկա: Հրդեհի հետեւանքները պլանավորվում Է վերացնել ամենակարճ ժամկետում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ