Պսկովում բացվում է Դովլաթովի հիշատակին նվիրված փառատոնը
Աշխարհ
Նշանավոր դաշնակահար Դենիս Մացուեւը Պսկովում իր ելույթով կբացի գրող Սերգեյ Դովլաթովի հիշատակին նվիրված «Արգելոց» փառատոնը: Երաժիշտի ռոյալը կտեղադրեն հենց Վելիկայա գետի ափին: Այդ մասին սեպտեմբերի 23-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Սա առաջին իրադարձությունը կլինի Պսկովի մարզում գրողի եւ լրագրողի հիշատակին նվիրված եռօրյա միջոցառումների շարքում:
Ինչպես ճշտել Է գործակալության զրուցակիցը, «դրանցից յուրաքանչյուրն այս կամ այն չափով կհիշեցնի Պուշկինի արգելոցում Դովլաթովի անցկացրած ժամանակի մասին, որը թեեւ ոչ երկար, բայց բեղմնավոր Է եղել»:
Սեպտեմերի 24-ին Պուշկինյան լեռներում կկայանան գրական երեկոներ՝ բանաստեղծների եւ արձակագիրների մասնակցությամբ, փառատոնի հյուրերին կուղեկցեն Բուգրովո գյուղում գտնվող գրողի հիշատակի տուն-թանգարան: Բուն Պսկովում կանցկացվեն բազմաթիվ գեղարվեստական ցուցահանդեսներ եւ ներկայացումների ու կինոնկարների ցուցադրություններ, ինչպես նաեւ հանդիպումներ՝ դրանց ռեժիսորների հետ:
Լուսանկարը՝ ТАСС


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ