Ուժայինները հսկողության տակ են վերցրել Մոսուլի պատմական մաս տանող կամուրջը
Աշխարհ
Իրաքցի ուժայինները հսկողության տակ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում գտնվող արեւմտյան Մոսուլի պատմական մաս տանող կամուրջը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին:
Ալ Հուրիա կամուրջը դարձել է երկրորդ կամուրջը, որն ուժայիններին հաջողվել է գրավել զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունն սկսելուց ի վեր: Գործակալությունը նշում է, որ Տիգրիս գետի բոլոր հինգ կամուրջները ոչնչացված են, սակայն դրանց նկատմամբ հսկողությունը եւ դրանց վերականգնումը զինվորականներին թույլ կտա գործողություններ իրականացնել ԻՊ-ի դեմ:
Իրաքցի զինվորականները շարունակում են հարձակումը Մոսուլի արեւմտյան մասում: ԻՊ խմբավորումից քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում