Ավստրալիայում գրեթե 250 մլն դոլարի թմրանյութ են առգրավել
Աշխարհ
Ավստրալիայի ոստիկանությունը սահմանապահների օժանդակությամբ Սիդնեյում ձերբակալել է թմրասուրհանդակների՝ շուրջ 247 միլիոն դոլար արժողությամբ 540 կիլոգրամ մետամֆետամինով: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:
Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանությունը նշել է, որ իրավապահներն իրականացրել են թմրանյութերի առգրավման գործողություն, որի ընթացքում ձերբակալվել է 20-ից մինչեւ 30 տարեկան յոթ մարդ, որոնք զբաղվում էին թմրանյութերի փոխադրմամբ: Մետամֆետամինը թաքցված էր պրոտեինային հավելումների 396 պլաստիկե տուփերում:
Թմրանյութերի առգրավված խմբաքանակն իր ծավալով մտել է Ավստրալիայի ամբողջ պատմության ընթացքում խոշորագույնների տասնյակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ