Իտալիայի վարչապետն առաջարկում է Հռոմի գագաթնաժողովում հռչակագիր ստորագրել ԵՄ-ի ապագայի մասին
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին առաջարկում է մարտի 25-ին Հռոմում Եվրամիության հուբելյանական գագաթնաժողովում, որը նվիրված կլինի Հռոմի պայմանագրի 60-ամյակին, ստորագրել ԵՄ-ի հիմնարար փաստաթուղթ՝ հռչակագիր հանրակցության ապագայի մասին: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է՝ ելույթ ունենալով ազգային խորհրդարանում:
«Իմ սերնդի մարդկանց համար ակնհայտ է Եվրոպայի երջանկությունը, որտեղ այդքան երկար ժամանակ խաղաղություն է պահպանվում: Միասնական Եվրոպայի կազմավորման մյուս կարեւոր արդյունքն այն է, որ դա շատ երկրների՝ Հունաստանին, Իսպանիային, Պորտուգալիային, թույլ տվեց ավարտել դիկտատուրաների ժամանակաշրջանները: Եվրամիությունը հաշտության եւ ժողովրդավարության ցնցող միջոց է»,- նշել է Ջենտիլոնին:
«Բոլոր նվաճումներն այժմ վտանգված են, ուստի անհրաժեշտ է Հռոմում ստորագրել հրչակագիր ԵՄ-ի ապագայի մասին՝ այն հիմնելով երեք սկզբունքների վրա. անվտանգություն եւ պաշտպանություն, սոցիալական պաշտպանություն եւ մարդկանց տեղաշարժման ազատություն»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում