Շվեյցարիան ևս կարող է արգելել Չավուշօղլուի ելույթը
Աշխարհ
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի տեղական իշխանությունները երկրի իշխանություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել' արգելելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը նախատեսվում է իրականացվել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Ցյուրիխի քաղաքային իշխանությունները, հիշեցնելով Գերմանիայի օրինակը, Շվեյցարիայի կառավարությանն ուղղված դիմումի մեջ նշել են, որ Չավուշօղլուի այցով երկրում բողոքի մեծ ալիք կարող է բարձրանալ:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ասելով, որ ստացել են Ցյուրիխի քաղաքային իշխանությունների նամակը, հայտնել է, որ արտգործնախարարությունն իրավապահ մարմինների հետ կքննի իրավիճակը և ըստ դրա կորոշի ձեռնարկելիք քայլերը:
Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել: Արտգործնախարարը ստիպված էր եղել ելույթ ունենալ Թուրքիայի հյուպատոսի կեցավայրում< /i>: Գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում:
Ավելի ուշ չեղյալ էր համարվել նաև Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում նախատեսված Չավուշօղլուի միջոցառումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում