ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց Ուկրաինային 150 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը
Աշխարհ
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 150 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության տրամադրմանը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Իրինա Ֆրիզը:
«ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոր ֆինանսական տարում՝ մինչեւ 2017 թվականի հոկտեմբերը ռազմական կարիքների հատկացման օրենքում նախատեսել է 150 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինայի ռազմական օժանդակության համար»,- գրել է Իրինա Ֆրիզը Facebook-ի իր էջում:
«Փաստաթղթում նշված է, որ հիշյալ միջոցները Պենտագոնին մատչելի կլինեն Ուկրաինային ռազմական օժանդակության հատկացման նպատակով, ներառյալ, մասնավորապես, պաշտպանական բնույթի մահաբեր զենքի տրամադրումը»,- ճշտում է Ֆրիզը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում