Չավուշօղլուն սպառնացել է Նիդեռլանդների դեմ պատժամիջոցներ կիրառել
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնալիքներ է հնչեցրել Նիդեռլանդների հասցեին' կապված այդ երկրում իր ելույթ արգելելու որոշման հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Արտգործնախարարը մեղադրել է հոլանդացի քաղաքական գործիչ Գեերթ Ուայլդերսին նացիստական գործելաոճի մեջ: «Գերմանիան հասկացավ սխալը, հիմա էլ Նիդեռլանդները սկսեցին: Հոլանդացի Ուայլդերսը նացիստի կերպ է գործում: Սպառնում է չընդունել Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռը: Սակայն այսօր գնալու եմ: Եթե Նիդեռլանդներն այսօր իմ թռիչքի թույլտվությունը չեղյալ համարի, մենք շատ մեծ պատժամիջոցներ կկիրառենք»,- հայտարարել է Չավուշօղլուն' նշելով, որ անցել են այն ժամանակները, երբ Թուրքիան ոչինչ չէր ձեռնարկում իր դեմ արված քայլերի դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության' այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում