Բոսթոնի օդանավակայանում բեռնատարը բախվել է ինքնաթիռին
Աշխարհ
Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքի օդանավակայանում բեռնատարը բախվել է ինքնաթիռի հետ: Բախման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Alaska Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչքին, երբ բեռնատարը բախվել է դրա ձախ թևին: Բեռնատարը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը:
Ինքնաթիռի ուղևորներին տրամադրել են սնունդ և համար հյուրանոցում, իսկ ավիաընկերությունը սկսել է զբաղվել ուրիշ ինքնաթիռի փնտրտուքով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ