Բուլղարիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին
Աշխարհ
Բուլղարիայի իշխանությունները հետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար: Այս մասին հայտնում է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Պաշտոնական Սոֆիան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ցանկանում է միջամտել Բուլղարիայի ներքին գործերին: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ է արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին:
Բուլղարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 26-ին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ